Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ո՞ՒՄ ԲԵՐԱՆՈՎ ԵՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ

Ո՞ՒՄ ԲԵՐԱՆՈՎ ԵՆ ՀԱՍԿԱՑՆՈՒՄ
23.09.2011 | 00:00

Հայտնի ասացվածք է. «Ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»: Ամեն անգամ սա կարելի է մտաբերել, երբ լսում ես սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի օրումեջ արվող հարցումների արդյունքները: Ըստ նրա, ապագա խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և Դաշնակցությունը, ասել է, այսօրվա խորհրդարանն ամբողջությամբ, բացի «Ժառանգությունից»: Ադիբեկյանը չի մոռանում նաև ՀԱԿ-ին, մանր-մունր կուսակցություններից էլ` ՄԱԿ-ին ու ՄԻԱԿ-ին: Զարմանալի չի լինի, որ այս շարքը բավականին փոփոխություներ կրի (մասնավորապես «մանրերի» առումով), ենթադրենք, երկու ամիս անց: Ի դեպ, յուրաքանչյուր հարցաթերթիկի արժեքը, ըստ մեր տեղեկությունների, կազմում է տասը դոլար, ուստի հազիվ թե ոչ իշխանական ուժերը կարողանան Ադիբեկյանին «հրահանգ» տալ՝ պարզելու իրենց վարկանիշը այդպիսի գումարային «չափորոշիչի» պայմաններում: Մեր տեղեկությունների համաձայն, հանրությանը հայտնի քաղաքական ուժերի շարքում մի քանի արտախորհրդարանական կուսակցությունների անունների հոլովումը պատահական չի արվում: Բացի այն, որ սրա համար էլ հատուկ «գին» գոյություն ունի, տվյալ ուժերն Ադիբեկյանի բերանով ուզում են իշխանական ծանրակշիռ ուժերին հասկացնել, որ նրանց «թևի տակ» ծվարող վստահելի ու հավատարիմ «ծառայողներ» են: Թե արտախորհրդարանական ուժերից ով օրենսդիր մարմնում մի քանի աթոռ կզբաղեցնի, հավանաբար, պայմանավորված է ընտրություններից մի փոքր առաջ Ադիբեկյանի իրականացրած հարցման «խաղադրույքով»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ